Լիոնել Մեսին չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

296

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, հաղորդում է AS-ը։ Նա ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի հետ բանակցությունները կսկսի հունվարին։

Մեսին 2021 թվականի ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում հեռացել կատալոնական ակումբից եւ անվճար միացել ՊՍԺ-ին, որի հետ նրա պայմանագիրը կավարտվի 2023թ․ հունիսին։

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն նշել է, որ Մեսիի վերադարձը հնարավոր է միայն ազատ գործակալի կարգավիճակում։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 8 տուրում Մեսին խփել է 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՀայկական կողմն ունի 3 զոհ
Հաջորդ հոդվածըԲենզեման ստացել է Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը