‘Լիոնել Մեսի. Գվարդիոլան եւ Վիլանովան տարբեր աշխատաոճեր ունեն’

1254

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր տեսակետն է հայտնել թիմում մարզչական փոփոխություններից հետո ստեղծված իրավիճակի մասին:

«Մենք աշխատում ենք հին մեթոդներով, նույնկերպ էլ պատրաստվում ենք հանդիպումներին: Բայց որոշ բաներ փոխվել են. Գվարդիոլան եւ Վիլանովան տարբեր անձնական հատկանիշներ ունեն, այդ իսկ պատճառով տարբեր են նրանց աշխատանքային մոտեցումները:

Պեպն ու Տիտոն ունեն սեփական ոճն ու գաղափարները, բայց երբ մենք դուրս ենք գալիս խաղադաշտ կամ մարզումներին, ապա աշխատում եւ խաղում ենք այն ֆուտբոլը, որը կար վերջին չորս տարում:

Անկեղծ ասած, անցած տարի Աբիդալի եւ Վիլանովայի առողջության հետ կապված ցնցումները թիմի վրա շատ ազդեցին: Բայց մենք կարողացանք հաղթահարել դա եւ համախմբվել: Ամեն ինչ լավ վերջացավ: Վիլանովան դեռ բուժվում է, բայց ամեն ինչ ընթանում է նորմալ»,- Մեսիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Այդ անհատները մի տեսակ զատորոշվում էին Կոնգրեսի որոշումներից, «դիստանցիա» էին բռնում ‘
Հաջորդ հոդվածը‘Հնդկուհին 46 տարվա ընթացքում 400 ծառ է տնկել’