‘Լիոնել Մեսի. Վնասվածքս լուրջ չէր. շուտով կվերադառնամ’

907

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպման (2:2) ժամանակ ստացած վնասվածքի բուժզննման նախնական արդյունքների մասին:

«Բարեբախտաբար, վնասվածքս այնքան էլ լուրջ չէր: Շուտով կվերադառնամ:

Շատ ցավալի է, որ լուրջ վնասվածք է ստացել Մասկերանոն: Մենք բոլորս նրա հետ ենք եւ արագ ապաքինում ենք մաղթում»,- գրել է Մեսին Ֆեյսբուքի իր էջում:

Նշենք, որ ՊՍԺ-ի հետ հանդիպման առաջին խաղակեսում Մեսին վնասել էր ազդրի մկանը: Նախապես նշվում էր, որ նա շարք կվերադառնա երեք շաբաթ անց: 

Նախորդ հոդվածը‘Թատերական գործիչների միությունում տեղի է ունեցել ՀԹԳՄ Ոսկե մեդալների հանձնման արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետների միության նախագահը զարմացած է Երևանի ավագանու «քար լռությամբ»’