Լիոն․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

532

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Լիոնի ATP 250 մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայ թենիսիստը մրցեց սլովակ Ալեքս Մոլչանի հետ, որն առավելության հասավ երկու սեթում՝ 6։2, 7։6 (7։4)։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Առաջին շրջանում Կարեն Խաչանովը պարտության էր մատնել ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։

Ալեքս Մոլչանի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ֆեդերիկո Կորիան։

Լիոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 534 հազար եվրո է։

Նախորդ հոդվածըՎարչապետ․ ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում բազա կամ միջուկային զենք չի տեղակայի
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է