‘Լիսաբոնում ձերբակալել են «Բեշիքթաշի» ֆուտբոլիստին’

923

Թուրքական «Բեշիքթաշի» պորտուգալացի կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման Լիսաբոնում ձերբակալվել է ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեղադրանքով:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի առավոտյան, երբ 29-ամյա պորտուգալացին սկսել է հետապնդել մի գողի: Վերջինս գողացել էր Կուարեժմայի մոր ժամացույցը: Հետապնդման ժամանակ ոստիկանության աշխատակիցը փորձել է միջամտել, սակայն Ռիկարդոն հարվածել է նրան՝ հասցնելով ֆիզիկական վնասվածքներ, հաղորդում է Turkishfootball.com-ը:

Տուժած ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Կուարեժմային տարել ոստիկանության բաժին, որտեղ նա տեղի ունեցածի մասին ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել: Այժմ ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առջեւ:

Նշենք, որ Կուարեժման «Բեշիքթաշի» մարզչական շտաբին խնդրել է հարգելի համարել իր բացակայությունը թիմի մարզումներին:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը դեմ է քվեարկելու 2013 թվականի բյուջեի նախագծին ‘
Հաջորդ հոդվածը‘Բարի մարդիկ դեռ չեն վերացել և բարի գործեր են կատարում’