‘Լիսկային հաջողվում է որդուն «մաքրել» ավտովթարին մասնակցությունից’

1782

Այսօր yerkir.am-ը Գորիսի բժշկական կենտրոնից տեղեկացել է, որ վթարից հետո լուրջ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) թիկնապահը` Նիկոլայ Աբրահամյանը:

Ըստ բժշկի` հիվանդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի սալջարդ և ուղեղի ցնցնում, նրա վիճակը գնահատվում է կայուն բավարար: Նիկոլայը, սակայն, հայտարարել է, որ իրեն լավ է զգում և դուրս է գրվել հիվանդանոցից:  

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիսկան Գորիսի իրավապահների միջոցով փորձում է կոծկել հերթական աղմկոտ միջադեպին որդու մասնակցության փաստը:

Սա այն նույն 20-ամյա Տիգրանն է, ով հայտնի արյունոտ միջադեպի ժամանակ սպանել է Ավետիք Բուդաղյանին: Իսկ անցած ամառ Տիգրան Խաչատրյանը Երեւանի կենտրոնում մայթերի վրա «Բրաբուս» էր վարում: 

Նախորդ հոդվածը‘Հաջողված հանրահավաքը հետագա հաջողությունների բանալին է’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը’