‘«Լիսկայի դեմ կատարվել է ցմահ մահափորձ» — Ֆեյսբուքի արձագանքը’

6118

Նախօրեին երեկոյան  տարածված տեղեկությունն այն մասին, որ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) ավտոմեքենայի ուղղությամբ, սոցիալական ցանցերում բուռն մեկնաբանությունների տեղիք է տվել:

Օգտատերերի մի մասը նշում է, որ Լիսկայի դեմ մահափորձը երկրում արդարադատության բացակայության հետեւանք է, երբ իրավապահ համակարգից հույսները կորցրած մարդիկ ստիպված դիմում են ինքնադատաստանի: Ոմանք էլ թերահավատությամբ են ընդունում Սյունիքի մարզպետի դեմ սպանության փորձի վարկածը՝ ենթադրելով, թե Խաչատրյանն «ինքնամահափորձ» է կազմակերպել:

 

Զորիկ Գալստյանը գրում է.

Լիցկայի վրա մահափորձի պատճառը նրա կողմից Թովմա Աքվինացու որոշ տեքստերի ոչ-կանոնական մեկնաբանություններն են:

Մեկ էլ Բրյուս Ուիլլիսն է, որ վրան քսան հատ կրակեն չի կպնի:

 

Լուրեր Դժոխքից

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ավելի հեշտ է թվարկել նրանց, ովքեր չէին ուզում կրակել Լիսկայի վրա, քան նրանց, ովքեր ուզում էին:

Իսլամական Պետությունը խստորեն դատապարտում է Լիսկայի դեմ մահափորձը։


Վարուժան Բաբաջանյան

Երեկ մահափորձի ենթարկված Լիսկան հիվանդանոց է ընդունվել «Մեքենայի միջանցիկ քերծվածք» և «Ավտոմատ փոխանցման տուփի մոզգի ցնցում» ախտորոշմամբ…

Լիսկան իր վրա արձակված կրակոցները չի լսել, որովհետև քնած է եղել…

(Գևորգ Կոստանյանի ապագա զեկույցից)

 

Սաթենիկ Պետրոսյան (սատանիկ պսատանիկ)

Գալուստ Սահակյանը պնդում է, որ Լիսկայի դեմ կատարվել է ցմահ մահափորձ։

Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ մահափորձի ինստիտուտի հիմնադիրն ու սիմվոլն ինքն է, ու սկսում է հացադուլ ամեն օր 1։15-1։20, ինքնակոչ մահափորձավորների դեմ:

Լիսկայի մահափորձի լուրը լսելով ու իմանալով, որ տուժել է միայն մեքենան, Սեյրան Սարոյանը խիստ բորբոքվել է` ախր իրան ինչ ուզում եք արեք, ընտանիքին ինչի՞ եք կպնում: լավ կլինի՞ ես էլ ձեր ընտանիքին կպնեմ: Երեկոյան Սարոյանը բացահայտել է, որ մեքենան ընտանիքի անդամ չէ

 

Գրիշա Բալասանյան

Կրակոցներն ուղղված են ոչ թե Սուրիկ Խաչատրյանի, այլ իշխանությունների դեմ: Այս ամենը նրանց անգործության արդյունքն է….լուռ քաղեք այն պտուղները, որի սերմերը դուք եք ցանել ու հասկացեք, որ միայն Սուրիկ Խաչատրյանը չէ, որ կրակել գիտի….


Սամվել Մարտիրոսյան

Լիսկայի վրա մահափորձը ցուցադրում է հին եւ պարզ իմաստություն. երբ երկրում չի գործում արդարությւնը, օրենքի առջեւ բոլորի հավասարություն սկզբունքը, ոմանք արդարադատությունը վերականգնելու միակ լուծումը տեսնում են ավտոմատի եւ բոմբի մեջ։

Старый анекдот. Приходят к пожилому Буденому

— В Брежнева стреляли
-Попали?
-Промахнулись
-Шашкой добить не пробовали?

 

Գերման Ավագյան

Пуля — дура, штык — молодец
А. Суворов

 

Արմեն Գրիգորյան

Սուրիկ Խաչատրյանի հանդեպ մահափորձը ցույց է տալիս, որ Հայաստանը շատ վտանգավոր տեղ է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի համար


Էդգար Բարսեղյան

Էդ մեքենային վերջը ներսի՞ց են կրակել, թե դրսից։

 

 

Նախորդ հոդվածը‘Թոմաս Տուխելը ցանկանում է համալրել «Բորուսիայի» կազմը.Սեբաստիան Կելը կհեռանա’
Հաջորդ հոդվածը‘Մարկոս Պիզելին դարձել է «Օկժետպես»-«Ակտոբե» հանդիպման հերոսը (տեսանյութ)’