‘Լիսկայի ընկերը՝ Գրողների միության նախագահի թեկնածու. Մամուլ’

1821

Դեռ Հայաստանի գրողների միության համագումարի օրը նշանակված չէ, սակայն որոշ թեկնածուներ, քափ-քրտինք մտած, աշխատում են: Մասնավորապես, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանն ակտիվ հանդիպումներ է ունենում ՀԳՄ անդամների հետ և իր կողմնակիցների ցուցակ է կազ­մում:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Մեր կողմից նշենք, որ Հովեյանը այն մարդկանցից մեկն էր, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունից և Լիսկայի որդու կալանավորումից հետո աջակցում էր նախկին մարզպետին: Մեր տեսախցիկը դեպքից մի քանի օր անց ֆիքսել էր, թե ինչպես է Հովեյանը մտերմիկ զրուցի բռնվել Լիսկայի հետ:

Նախորդ հոդվածը‘Ֆիշերը քննադատությունից հետո Զուրաբյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել ‘
Հաջորդ հոդվածը’50 մլն այստեղ, 50 մլն այնտեղ. Բյուջեի փողերն աննպատակ ծախսվում են. Մամուլ’