‘«Լիսկայի» մերձավոր Դոլունցն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից’

922

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Արա Դոլունցն աշխատանքից ազատման դիմում գրել էր  օգոստոսի 22-ին: Թե ո՞վ կզբաղեցնի Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը,  դեռ որոշված չէ: Արա Դոլունցը Սյունիքում հայտնի է որպես նախկին մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի մերձավոր:  

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության գործողությունները քաղաքական հրամանով արվող բռնաճնշում է. Ժամը 13-ին բողոքի ակցիա՝ ՀՀ ոստիկանության շենքի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստ. Ոստիկանը, օգտվելով իմ թուլացած վիճակից, հոգատարություն էր խաղում’