‘Լիսկայի որդին ազատության մեջ է. ՊՆ քննչականի կարծիքով՝ նա ինքնապաշտպանվել է ‘

2057

Քիչ առաջ ՊՆ քննչական ծառայությունն հանդես է եկել մի ուշագրավ հաղորդագրությամբ, որից պարզ է դառնում, որ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով ազատազրկված Սուրիկ Լիսկա Խաչատրյանի որդին՝ ազատ է արձակվել:

«ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը, վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

 Միաժամանակ պարզաբանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին»: 

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում’
Հաջորդ հոդվածը‘Սոսո Պավլիաշվիլիի փեսան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման’