‘Լիսկայի որդին Մաշտոցի պողոտայում մեքենան վարել է մայթով՝ ոչ սթափ վիճակում’

6046

Shamshyan.com-ը հաղորդում է, որ այսօր, ժամը 05:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը վարել է մայթով: Երբ ՃՈ տեսուչները կանգնեցրել են նշված ավտոմեքենան, պարզվել է, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոն: Վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը, ենթարկվել է բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում:

Կայքի տեղեկություններով՝ Տ. Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Վերջինս, ըստ աղբյուրի՝ ենթարկվել է վարչական պատասխանատվության 150 հազար դրամով: 

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե.նոր оրենքներ ու կանոններ «Բարսելոնայում»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանի ռազմական օդանավերը թռիչքներ են կատարում ճակատի գծի երկայնքով’