‘Լիսկայի որդուն բերման ենթարկելու մասին որոշման ուշացման երեք հնարավոր պատճառ. «ՉԻ»’

23677

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել Սյունիքի աղմկահարույց միջադեպի բոլոր մասնակիցներին հարկադիր բերման ենթարկելու մասին: Որոշումը վերաբերում է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Հատկանշական է, որ Քննչական կոմիտեն նման որոշում է կայացրել միջադեպից տաս օր անց: Այստեղ հնարավոր է երեք տարբերակ: Առաջին` Քննչական կոմիտեն սպասել է մինչև Սուրիկ Խաչատրյանի որդին հեռանա Հայաստանից: Երկրորդ` Քննչական կոմիտեն սպասել-սպասել է, բայց Սուրիկ Խաչատրյանը «տեղից չի շարժվել», ու ի վերջո քննիչները, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, որոշել են հիշեցնել իրենց մասին: Երրորդ` Սուրիկ Խաչատրյանի որդուն հարկադիր բերման ենթարկելուց առաջ քննիչները տասնօրյա վարժանքների են մասնակցել, ձեռնամարտի մի քանի հնարքներ յուրացրել, համենայն դեպս, հրաժեշտ տվել են հարազատներին և այլն:

Նախորդ հոդվածը‘Ջանլուիջի Բուֆոն. «Չպետք է մոռանալ, որ մեր առավելությունը չնչին է» ‘
Հաջորդ հոդվածը‘Վիճակագրություն՝ Չեմպիոնների լիգայում. Մեսսին ընդդեմ Ռոնալդուի ‘