‘«Լիսկայի» որդու փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Գորիսի դեպքի մասին’

1361

«Սուրեն Խաչատրյանը մեղադրյալ չէ, եւ չի լինելու»,- լրագրողների հատ հանդիպմանն այսօր հայտարարել էՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Նա մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին։ Նրա խոսքով, որը փոխանցում է News.am-ը, հունիսի 1-ին «Սդղի գյոլ» կոչվածից վերադառնալիս մեքենայի մեջ տեղի է ունեցել վիճաբանություն գործով մեղադրյալ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի եւ Ավետիք Բուդաղյանի միջեւ, Զարզանդը երկու անգամ ձեռքով հարվածել է նրան, եւ Ավետիք Բուդաղյանը վրդովված է եղել, որ Սուրիկ Խաչատրյանը չի սաստել Զարզանդ Նիկողոսյանին։
Դրանից հետո  «Ավետիք Բուդաղյանը իր «Բրաբուս» մեքենայով եկել, հասել է Խաչատրյաննների տան մուտքի մոտ, եղել է գինովցած, այդտեղ տեղի է ունեցել փոքրիկ լեզվաբանավեճ, Ավետիք Բուդաղյանը պահանջել է, որպեսզի հրավիրեն Սուրիկ Խաչատրյանին, ասել են, որ նա քնած է՝ գնա առավոտյան կգաս, մի քիչ բանավիճել են, Ավետիք Բուդաղյանը հեռացել է, կես ժամ անց նա նորից է եկել, եւ նրա դիմաց կանգնել են մի քանի տղաներ։ Նրան են մոտեցել Խաչատրյանների երկու զավակները, վարորդը՝ Արագածը, Սուրեն Խաչատրյանի զարմիկը՝ Նիկոլայ Աբրահամյանը, վերջինս ասել է՝  ինչո՞ւ ես եկել, գնա առավոտյան կգաս, իսկ Ավետիք Բուդաղյանն ասել է՝ «չէ, արթնացրեք Սուրիկ Խաչատրյանին, պիտի պարզենք, թե ինչու այսպես եղավ»։
Փաստաբանի խոսքով՝ այնուհետեւ գալիս է   «Ժիգուլի» մեքենա, որից դուրս է գալիս գնդապետ Արտակ Բուդաղյանը, ձեռքին՝ որսորդական հրացան, նրան են մոտենում Տրդատ եւ Տիգրան Խաչատրյանները, այդտեղից մի քիչ հեռու կանգնած են Արագածը եւ Նիկոլայը։ Նա նաեւ պատմեց, որ Արտակ Բուդաղյանը մոտեցել է եղբորը, զենքը պահել է բոլորի վրա եւ ասել է՝ չմոտենաք, նույն պահին Տիգրան Խաչատրյանը վազել է դեպի իրենց հյուրատուն, Զարզանդ Նիկողոսյանը դուրս է եկել կադրից եւ որոշ ժամանակ անց հայտնվել զինված։ Այնուհետեւ, ըստ Խաչատրյանների փաստաբանի, Արտակ Բուդաղյանին են մոտենում նաեւ Լորետա Բարսեղյանը, տան աշխատակիցը՝ Կարինե Հարությունյանը, Տրդատ Խաչատրյանը, մոտենում է նաեւ Ավետիք Բուդաղյանը, փորձում են խլել զենքը կամ փողը վեր բարձրացնել, Արտակ Բուդաղյանը աջ արմունկով հարվածում է Տրդատին եւ շպրտում մի կողմ, Կարինեն, Լորետան եւ Ավետիքը փորձում են խլել Արտակի ձեռքին եղած հրազենը»։ Նա պատմեց, որ Արտակ Բուդաղյանը ձեռքով տապալում է իր եղբորը, եղբայրը փորձում է ձեռքը գցել եղբոր հրազենին, որը պոկվել էր, բայց հավասարակշռությունը կորցնելով, կրկին գետնին է ընկնում, 39-րդ վայրկյանին հնչել է կրակոց, Արտակ Բուդաղյանը տապալվել է գետին՝ ստանալով մարմնական վնասվածք, դրանից հինգ վայրկյան անց հնչել է երկրորդ, երրորդ կրակոցը:
Մանրամասները

Նախորդ հոդվածը‘Եկատերինբուրգում ոստիկանությունը կրկեսից փախած կոկորդիլոսին է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին կառաջարկի հրաժարվել «գենդերային» վիճահարույց ձեւակերպումներից’