‘Լիսկայի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդը դիմել է ՄԻԵԴ’

1242

Սյունիքի մարզպետ Սուրիկ (Լիսկա) Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսօր «Ազատությանը» փոխանցեց Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով, օրերս ներկայացված գանգատով Բուդաղյանը ՄԻԵԴ-ից խնդրում է ճանաչել, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3 հոդված, որոնք վերաբերում են կյանքի իրավունքին, արդար դատաքննությանն ու անմեղության կանխավարկածին, ինչպես նաև տեղեկություն ստանալու իրավունքին:

«Ինչպես գիտեք՝ Ավետիք Բուդաղյանը սպանվել է, և սպանվել է Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի կողմից: Բայց երկրորդ հոդվածը, որը պաշտպանում է կյանքի իրավունքը, պետության վրա պարտականություն է դնում ոչ միայն չսպանել՝ տվյալ դեպքում սպանողը պետությունը չի եղել, այլ քննել բոլոր դեպքերը, որոնք վերաբերում են սպանություններին և քննել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ձևով», — «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է Ալումյանը:

«Այսօր պետությունը Ավետիք Բուդաղյանի գործով պատշաճ քննություն չի իրականացրել, այսինքն՝ քննությունն ավարտվել է նախաքննությամբ, դատարանը Ավետիք Բուդաղյանի սպանության գործը չի քննել: Այսօր ընդամենը քննիչի որոշմամբ հաստատված է համարվել, որ Ավետիք Բուդաղյանի սպանողների գործողություններում չկա հանցակազմ», — ասել է նա:

Մանրամասները՝ «Ազատության» կայքում:

 

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը Նեմցովի սպանությունը քաղաքական է համարում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով՝ հայտնվելով 79-րդ տեղում’