‘Լիսկան Մսրա Մելի՞քն էր, ո՞վ էր, էդքան կրակոցներից չարթնացա՞վ. Մամուլ’

1368

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը երեկ «Գալային» ասել է, որ դեպքից առաջ Լիսկան է եղբայրներին կանչել իր տուն։ Հիշեցնենք, Լիսկան մինչ այժմ պարբերաբար հայտարարում էր, թե իր տան վրա զինված հարձակում է եղել։ Այնինչ, Էմիլ Բուդաղյանը հայտարարել է. «Իրենք են կանչել, ինչպես անում են սովորաբար, մյուս գործարարներն էլ են անում, կանչում են տուն, ծեծում են ու ճանապարհում։ Շատ է եղել՝ բոլոր պետերին ինքն այդպես ծեծել է, այդ մարդը ուղեղի պակասություն ունի և հակում ունի այդպիսի բաների։ Թմրանյութի օգտագործումը արդեն սովորական երևույթ է դառնում դրանց համար։

Ես բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ հատուկ բուժում պտի ստանան»։ Էմիլ Բուդաղյանն ասել է նաև, որ չմոնտաժված տեսանյութում շատ բան կա, որ հասարակությունը չգիտի, այնտեղից հասկացվում է նաև, որ Սուրիկ Խաչատրյանը կրակոցների անմիջական մասնակից է և քնած չի եղել։ «Նա իրեն հեռու է պահել տեսախցիկներից և եղել է բալկոնում, վերջում գնդակներ է խփել իրա ատրճանակներից, վերևից կրակողն էլ ինքն է եղել, երևում է, որ երկուսը կրակում են։ Ինքը քնած չի եղել, որ քնած լիներ, Մսրա Մելի՞քն էր, ո՞վ էր, էդքան կրակոցներից, ղժժոցներից նա չարթնացա՞վ։

Հինգ գնդակ իմ տղային կպել է, հինգ պատրոն են հանել նրա մարմնից։ Հիմա չգիտեմ՝ որը ինքն է խփել, որը տղան… քո սեփական հողում քո որդին զոհվի՞, հա՞, որ զոհված լիներ պատերազմի դաշտում, իմ ցավերից 70 տոկոսը կվերանար, իսկ նա թուրքի գնդակից չի մահացել։ Ազգի հերոսին հանցագործ են սարքում, իսկ հանցագործին…հլը նայեք էդքան զենք հայտնաբերվեց, էդքանը սաղ օրինակա՞ն էր, հա՞, ավտոմատներն ո՞ւր են իրա, այսինքն՝ նորմալ ստուգում ու խուզարկում էլ չեն արել»,– ասել է Բուդաղյան եղբայրների հայրը»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Սարգսյան եղբայրների 2 մլն դոլարանոց ցուցահանդեսը.Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի մերձավորներին մատչելի վառելիք տրամադրած վարչության պետը ձերբակալվել է’