‘«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին»(տեսանյութ)’

1012

 Ցուցադրելով հիանալի ֆուտբոլ՝ Բրենդան Ռոջերսի թիմը ոչ մի հնարավորություն չտվեց լոնդոնցիներին:

«Լիվերպուլը» երկու խաղափուլ է, ինչ արտագնա հանդիպումներ է անցկացնում բավական ուժեղ հակառակորդների հետ: Մեկ շաբաթ առաջ «Մանչեսթր Սիթին» դաս տվեց ոչ միայն Ալբերտո Մորենոյին, այլև Բրենդան Ռոջերսի ողջ կոլեկտիվին: Սակայն «Տոտենհեմը» մի փոքր այլ հարց է:Լոնդոնցիների մեկնարկը տպավորիչ էր, սակայն,  առայժմ «խթանիչների» երկրպագուներն ուրախանալու քիչ առիթ ունեն: Բոլորը հիշում են, որ Վիլաշ-Բոաշի թիմը մրցաշրջանում մեկնարկեց բավական հաջող, սակայն, թե ինչպես ավարտեց, ավելի լավ է չհիշել:

Ֆոտոխցիկների համար, անկասկած, գլխավոր оբյեկտը «Լիվերպուլի» նորեկ Մարիո Բալոտելին էր, ով պատիվ ունեցավ նոր թիմում խաղալ առաջին իսկ րոպեներից: Մեկնարկային սուլիչից մի քանի վայրկյան անց, քիչ էր մնում Մարիոն ավելացնել իր հաշվին գրանցված գոլերի թիվը: Սակայն, դարպասապահը փրկեց իր թիմին: Այս պահից չէր անցել 5 րոպե, երբ «Լիվերպուլը» կազմակերպեց շատ արդյունավետ ու գեղեցիկ գրոհ: Սթարիջը ստանալով գնդակը աջ եզրում, նկատում է դեպի տուգանային հրապարակ վազող Հենդերսոնին: Վերջինս էլ  փոխանցում է Սթերլինգին, ով գնդակն ուղարկում է դարպասի մոտ անկյունը:

Դրանից հետո թիմերը սկսեցին լարված ու վտանգավոր պահեր ստեղծել միմյանց դարպասների մոտ. գնդակը գործնականում չէր մնում դաշտի կենտրոնում: Սակայն, մինչև առաջին խաղակեսի ավարտը ոչ մի գոլ չգրանցվեց: 

Երկրորդ խաղակեսն սկսվեց մի փոքր ուշացումով: Իսկ մեղավորը….Բալոտելին էր, ում Սթարիջը սպասում էր կենտրոնում: Նշենք, որ դաշտ դուրս գալով, «խթանիչները» սկսեցին շատ ակտիվ խաղալ և վերահսկում էին գնդակը: Սակայն, նրանց բոլոր պլանները խափանեց Դայերը, որ «կարմիրների» համար վաստակեց 11 մետրանոց հարված: Ջերարդի հարվածը շատ ճշգրիտ էր և հաշիվը դարձավ 2:0: Քսան րոպե անց 3-րդ գոլի հեղինակը դարձավ Ռոբերտո Մորենոն:

Պարզ է, որ այդպիսի արդյունքը չէր կարող բավարարել Մաուրիսիո Պոչետոյին, ով փորձեց փոխել խաղի ընթացքը՝ կատարելով փոփոխություններ: Այսպես, դաշտ դուրս եկավ Թաուսենդը: Նա փորձեց ինչ-որ բան անել, սակայն չհաջողվեց:

«Լիվերպուլը», իսկապես, հիանալի հանդիպում անցկացրեց: Թիմի նորեկներն ապացուցեցին, որ բավականաչափ խոստումնալից են: Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա նրա դեբյուտը ևս հաջող էր:

ՏՈՏԵՆՀԵՄԼԻՎԵՐՊՈՒԼ

0-3 (0-1)

MC

 

0-1՝ Ռահիմ Ստերլինգ 8՛, 0-2՝ Սթիվեն Ջերարդ 49՛ (11մ), 0-3՝ Ալբերտո Մորենո 60՛

 

ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 3.Դանի Ռոուզ (33.Բեն Դեյվիս, 72), 4.Յունես Կաբուլ, 5.Յան Ֆերտոնգեն, 15.Էրիկ Դիեր, 23.Քրիստիան Էրիկսեն (17.Անդրոս Թաունսենդ, 59), 29.Էթյեն Կապուե, 42.Նաբիլ Բենտալեբ (19.Մուսա Դեմբելե, 59), 10.Էմանուել Ադեբայոր, 11.Էրիկ Լամելա, 22.Նասեր Շադլի

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 6.Դեյան Լովրեն, 17.Մամադու Սախո, 18.Ալբերտո Մորենո, 19.Խավի Մանկիլյո, 8.Սթիվեն Ջերարդ, 14.Ջորդան Հենդերսոն, 24.Ջո Ալեն (23.Էմրե Ջան, 61), 31.Ռահիմ Ստերլինգ (3.Խոսե Էնրիկե, 86), 15.Դանիել Ստարիջ, 45.Մարիո Բալոտելլի (50.Լազար Մարկովիչ, 61)

 

Զգուշացում՝ Ջո Ալեն 27՛ (Լ), Խավի Մանկիլյո 37՛ (Լ), Ռահիմ Ստերլինգ 74՛ (Լ), Ալբերտո Մորենո 90՛ (Լ) ; Մրցավար՝ Ֆիլ Դոուդ

 

61

ԳՆԴԱԿԻ %

39

7 (1)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

17 (8)

14

ՏՈՒԳԱՆՔ

11

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Գիտելիքի օրն է’