‘«Լիվերպուլը» կարող է պատժել Սուարեսին’

757

«Լիվերպուլը» կարող է պատժամիջոցներ կիրառել հարձակվող Լուիս Սուարեսի հանդեպ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 7-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղում (0:0) սիմուլյացիայի դիմելու համար:

Այն ժամանակ, հանդիպումից հետո «Սթոք Սիթիի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը պահանջել էր Սուարեսի այդ սիմուլյացիայի համար որակազրկել, չնայած այդ դրվագում 11 մետրանոց հարված չէր նշանակվել: Դրանից հետո ուրուգվայցի հարձակվողին բազմիցս մեղադրել էին սիմուլյացիաների համար:

Նշենք, որ օրերս Սուարեսը խոստովանել էր, որ դիմել է սիմուլյացիայի, «քանի որ հաշիվը ոչ-ոքի էր, եւ հաղթանակ էր անհրաժեշտ»:

«Այս դրվագը կքննարկվի մեր թիմի ներսում: Սիմուլյացիան սխալ է, եւ մեր համար անընդունելի»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. Վլադիմիր Գասպարյանի թիկնազորը ծեծկռտուք է կազմակերպել ՀԱԹ-ում’
Հաջորդ հոդվածը‘Մասիս Մայիլյան. Արցախի ժողովրդավար իմիջը կնպաստի ԼՂՀ ճանաչմանը’