‘Լիվերպուլը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում’

2478

Անգլիական «Լիերպուլը» Դոնեցկի «Շախտյորի» հետ համաձայնության է եկել ուկրաինական թիմի և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Այս մասին տեղեկացնում է championat.com կայքը՝ հղում անելով մերսիսայդյան ակումբի տրանսֆերային լուրերը հրապարակող LFC Transfer Update-ի Twitter-ի էջին:

«Բացառիկ. «Լիվերպուլը» 20 մլն ֆունտ ստերլինգով համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում»,- գրված է LFC Transfer Update-ի Twitter-ի էջում: SportArmenia.com-ը նշում է, որ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Նախորդ հոդվածը‘Նախնական արդյունքներով՝ Սուրենավանի գյուղապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ անդամը’
Հաջորդ հոդվածը‘Հուշակոթողից ջնջել են Սուրիկ Խաչատրյանի անունը (լուսանկարներ)’