‘«Լիվերպուլը» պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել Մխիթարյանի տրանսֆերի համար. The Telegraph’

1030

Անգլիական «Լիվերպուլը» մտադիր է պաշտոնական բանակցություններ սկսել է Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար, հաղորդում է The Telegraph-ը:

Նախկինում անգլիական լրատվամիջոցները նշում էին, որ «Լիվերպուլը« մտադիր է Մխիթարյանին ձեռք բերել միայն այն դեպքում, եթե ակումբից հեռանա նրա առաջատար հարձակվող Լուիս Սուարեսը: Սակայն դա իրականությանը չի համապատասխանում, նշում է անգլիական հայտնի պարբերականը: Ընդհակառակը, «Լիվերպուլը» Մխիթարյանին ձեռք բերելով, ցանկանում է իր կազմում պահպանել նաեւ Սուարեսին: Անգլիացիները պատրաստ են «Շախտյորի» լավագույւն ռմբարկուի համար վճարել 20 միլիոն ֆունտ:

Հիշեցնենք, որ «Շախտյորն» այս տարի արդեն վաճառել է իր երկու առաջատար խաղացողների.  Վիլիանը 37 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ռուսական «Անժի», իսկ «Մանչեսթեր Սիթին» Ֆերնանդինյոյին ձեռք բերեց 44 միլիոն եվրոյով:

Նախորդ հոդվածը‘Թե ինչու է միրգը թանկ. Գյուղացիներից անօրինական գումար են շորթում երևանյան շուկայում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պելե. 2012թ. «Ոսկե գնդակը» պետք է Ռոնալդուն ստանար’