‘«Լիվերպուլը», «Ռոման» ու ևս 5 ակումբ կարող են պատժվել ՖԱԽ-ի կանոնների խախտման համար ‘

803

Մոտ ժամանակներս պարզ կդառնան ՈՒԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոններին համապատասխանության վերաբերյալ հետաքննության արդյունքները յոթ ակումբների համար:

ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովը կներկայացնի զեկույց, որում նշված կլինեն ակումբների կողմից այդ կանոնների խախտման հետ կապված փաստերը:

Որպես հնարավոր պատժամիջոց կարող է կիրառվել ակումբների՝ եվրագավաթներում մասնակցության համար սահմանված մրցանակային գումարների մի մասի սառեցումը մինչև բոլոր խախտումները վերացնելը:

Նշենք, որ հետաքննություն է տարվում «Լիվերպուլի», Ռոմայի», «Ինտերի», «Մոնակոյի», «Բեշիկթաշի», «Սպորտինգի» և «Կրանսոդարի» նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը’
Հաջորդ հոդվածը‘Դատավորներ են նշանակվել’