‘«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» այս խաղափուլում հաղթանակներ գրանցեցին (տեսանյութեր)’

789

Անգլիական Պրեմիեր լիգայի հերթական խաղափուլում «Մանչեսթր Յունայթեդը» 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Հալ Սիթիի» նկատմամբ, իսկ «Լիվերպուլը» տանը նվազագույն հաշվով պարտության մատնել «Սթոք Սիթիին»: Նախորդ 4 խաղերում միավորներ կորցրած լիվերպուլցիների հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել  անգլիացի պաշտպան Գլեն Ջոնսոնը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով վերադարձավ չորրորդ տեղ, իսկ «Լիվերպուլը» 17 միավորով 11-րդն է: 

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Հալ Սիթի»՝ 3:0

Քրիս Սմոլինգ, 16, Ուեյն Ռունի, 42, Ռոբին վան Պերսի, 66

«Լիվերպուլ» — «Սթոք Սիթի»՝ 1:0

Գլեն Ջոնսոն, 85

 «Սուոնսի» — «Քրիսթալ Փելաս»՝ 1:1

Ուիլֆրիդ Բոնի, 15 – Միլե Յեդինակ, 25 (11մ.)

ՔՊՌ — «Լեսթեր Սիթի»՝ 3:2

Ուես Մորգան, 37 (ինքնագոլ), Լերոն Ֆեր, 45, Չառլի Օստին, 73 – Էստեբան Կամբիասո, 4, Ջեֆրի Սկլուպ, 67 

«Բարնլի» — «Աստոն Վիլա»՝ 1:1

Դանի Ինգս, 87 (11մ.) – Ջո Քոուլ, 39

«Վեստ Հեմ» — «Նյուքասլ»՝ 1:0

Աարոն Քրեսվել, 56

Հեռացում՝ Մուսա Սիսոկո, 76 («Նյուքասլ»)

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» հաղթահակ տոնեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սանդերլենդը» և «Չելսին» գոլազուրկ ոչ ոքի գրանցեցին (տեսանյութ)’