«Լիվերպուլը» 7 տարում առաջին անգամ չի խաղա Չեմպիոնների լիգայում

173

Անգլիայի անցած տարվա փոխչեմպիոն «Լիվերպուլը» 2016-2017 թվականների մրցաշրջանից հետո առաջին անգամ հանդես չի գա Չեմպիոնների լիգայում։

Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրից առաջ «Լիվերպուլը» զրկվեց լավագույն քառյակ մտնելու եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին» եւ 72 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ Չորրորդը «Նյուքասլ Յունայթեդն» է՝ 70 միավոր։

«Լիվերպուլը» 66 միավորով 5-րդն է եւ հանդես կգա Եվրոպայի լիգայում, որի ուղեգիր է նվաճել նաեւ 6-րդ տեղում գտնվող «Բրայթնոը»։

Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրին վերջին տուրից առաջ հավակնում են «Տոտենհեմը», «Աստոն Վիլան» եւ «Բրենթֆորդը»։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն դիտարկում է նաեւ Խաբի Ալոնսոյի թեկնածությունը
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ հիմնական փուլ