«Լիվերպուլը» 75 միլիոն եվրոյով գնեց «Բենֆիկայի» հարձակվողին

290

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» 75 միլիոն եվրոյով գնել է պորտուգալական «Բենֆիկայի» 22-ամյա ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսի տրանսֆերը, հաղորդում է լիսաբոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Ակումբների միջեւ կնքած պայմանագրով բոնուսները կարող են հասնել 20 միլիոն եվրոյի։

Դարվին Նունիեսի պայմանագիրը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։

Ավարտված մրցաշրջանում Դարվին Նունիեսը «Բենֆիկայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 34 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նա 2 գոլ էր խփել «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

2020 թվականին «Բենֆիկան» Դարվին Նունիեսի համար իսպանական «Ալմերիային» վճարել էր 24 միլիոն եվրո։ 

Նախորդ հոդվածըՆեմանյա Մատիչը կտեղափոխվի «Ռոմա»
Հաջորդ հոդվածըԲայդեն․ Զելենսկին «չի ցանկացել լսել» նախազգուշացումները