‘«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը ակնարկել է Հենրիխ Մխիթարյանին. HITC Sport’

1108

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է, թե ինչպիսի ֆուտբոլիստ է ցանկանում ձեռք բերել թիմի համար: Ըստ Ռոջերսի, թիմին անհրաժեշտ է մրցակցի դարպասին մշտապես սպառնացող խաղացող, հարձակողական ոճի կիսապաշտպան:

Անգլիական HITC Sport-ը նշում է, որ ըստ էության, Ռոջերսը ակնարկել է առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանի մասին, որը լիովին համապատասխանում է այդ չափանիշներին: Բացի Մխիթարյանից, նշվում է նաեւ իսլանդացի ֆուտբոլիստ Գուլֆի Սիգուրդսոնը, որը ժամանակին Ռոջերսի ղեկավարությամբ խաղացել է «Սուոնսիում»:

«Բայց, իհարկե, Մխիթարյանն ավելի է համապատասխանում բոլոր պահանջներին, միգուցե՝ չափից դուրս լավ: Նա տեխնիկապես գերազանց է պատրաստված: Հայ ֆուտբոլիստը «Շախտյորի» կազմում այս մրցաշրջանում 29 խաղում 2 գոլ է խփել, թեպետ հանդես է եկել որպես առաջ քաշված կիսապաշտպան, այլ ոչ թե՝ հարձակվող: Եթե նրան «Լիվերպուլը» ձեռք բերի, ապա Բրենդան Ռոջերսի տրանսֆերային նպատակները կիրականացվեն», նշել է անգլիական կայքը:

Կայքը նշում է, որ թեպետ Մխիթարյանի տրանսֆերային արժեք մեծ է, սակայն եթե «Լիվերպուլը» վաճառի Էնդի Քերոլին, ապա լրացուցիչ միջոցներ կունենա, իսկ եթե վաճառի նաեւ Լուիս Սուարեսին, ապա ընդհանրապես ոչ մի խնդիր չի լինի:

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է’
Հաջորդ հոդվածը‘Կոնֆեդերացիայի գավաթ 2013. Ա Խումբ’