‘Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Մխիթարյանը կտեղափոխվի Բորուսիա’

1170

ESPN հեռուստաընկերության եթերում Դորտմունդի Բորուսիայի ամառային տրանսֆերները քննարկելիս անդրադարձ է եղել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գրում է totalfootball.am-ը:

Հաղորդման ընթացքում նշվել է, որ գերմանական ակումբը ճնշման տակ է գտնվում, քանի որ Մարիո Գյոթցեի վաճառքից ստացված 37 միլիոն եվրոն պետք է օգտագործվի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Գերմանացի լրագրողների տեսադաշտում 30-40 ֆուտբոլիստ կա Գյոթցեի կամ այլ դիրքի ֆուտբոլիստ ձեռք բերելու համար:

Շոտլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվ Նիկոլը, որը 1981-ից 1995 թվականը 343 հանդիպում է անցկացրել Լիվերպուլի կազմում,  հեռուստաընկերության եթերում կարծիք է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի Դորտմունդի Բորուսիա և ոչ թե Լիվերպուլ:

“Կարծում եմ, որ նա կտեղափոխվի հենց Բորուսիա,- ասել է նա: — Նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում և մի թիմում, որը նախորդ տարի հասել է մրցաշարի եզրափակիչ: Իսկ Բորուսիան չի ցանկանում անհետանալ ասպարեզից նախորդ տարվա հաջող եվրոպական մրցաշրջանից հետո: Ափսոսում եմ, բայց Մխիթարյանը Լիվերպուլ չի տեղափոխվի”:

Նախորդ հոդվածը‘Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա Լիգայի հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. «առաջադեմ» մտքի վերջնական կրախը’