‘«Լիվերպուլի» պաշտոնական կայքը Մխիթարյանի մասին տեղեկատվություն է տարածել’

1142

Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», եթե վերջինիս ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հեռանա ակումբից:

Liverpool Echo-ի տեղեկություններով, «Լիվերպուլը» կսկսի Մխիթարյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները, եթե ուրուգվայցի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա թիմից: Մերսիսայդցիները Սուարեսի վաճառքից ակնկալում են առնվազն 50 միլիոն ֆունտ ստանալ, եւ այդ գումարի մի մասը կծախսվի Մխիթարյանին ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 20-25 միլիոն ֆունտ:

Նշենք, որ Liverpool Echo-ի այս տեղեկությունը տեղադրվել է նաեւ «Լիվերպուլի» պաշտոնական կայքում, ինչը ցույց է տալիս, որ անգլիական գրանդ ակումբը Մխիթարյանի հարցում բավական լուրջ է տրամադրված:

Իսկ Vavel.com-ը տեղեկատվություն է տարածել, որ «Շախտյորն» ու «Լիվերպուլը» Մխիթարյանի տրանսֆերի հարցում արդեն համաձայնության են եկել: «Հանքափորները» ընդունել են անգլիացիների առաջարկը՝ 26 միլիոն եվրո: Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարելու համար մնում է ֆուտբոլիստի հետ նրա անձնական պայմանագրի կետերը համաձայնեցնել:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. ՀՀ-ը կարող է ռազմականապես ծառայել Ռուսաստանին, տնտեսապես՝ ինտեգրվել ԵՄ-ին’
Հաջորդ հոդվածը‘Կուրսանտի սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է’