‘Լիվերպուլյան մամուլ. Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխարինել Ջերարդին ‘

1273

Բրիտանական մամուլը բազմիցս է անդրադարձել «Լիվերպուլի»՝ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ ունեցած հետաքրքրությանը: Դեռ 2013 թվականին շատերը նշում էիք, որ կողմերն վերջնարդյունքում կգան ընդհանուր հայտարարի, սակայն, ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականի խաղացողն ընտրեց Դորտմունդի «Բորուսիան»՝ դառնալով Կլոպի թիմի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը: Շատերը նշեցին, որ «Լիվերպուլը» Մխիթարյանի համար պայքարում զիջեց «Բորուսիային» խաղացողի տրանսֆերային գնի պատճառով, սակայն ժամանակը ցույց տվեց, որ մերսիսայդցիները նույնպես կարող էին բավարարել Դոնեցկի «Շախտյորի» կողմից առաջադրված պայմանները: «Լիվերպուլը» մեկ տարի անց գրեթե նույնչափ գումար վճարեց Լալանային «Սաուտհեմպտոնից» գնելու համար:

Ներկա պահին շատ է ասվում այն մասին, որ Հենոն կարող է հեռանալ Դորտմունդից, թեև նրան, որ ֆուտբոլիստն ու գերմանական ակումբի ղեկավարները նշում են, որ նման բան մոտակա ժամանակահատվածում տեղի չի ունենա:

Բրիտանական  khisisanfield.com կայքը հոդված է հրապարակել, որտեղ նշում է այն մասին, որ Մխիթարայնը մեծ հաջողությամբ կարող է լրացնել այն բացը, որն առաջանալու է «Լիվերպուլի» ավագ Ջերարդի հեռանալուց հետո: Խաղային նոր սխեմայում, որն ընթացիկ առաջնությունում օգտագործում է Բրենդան Ռոջերսը, անկասկած կարող է տեղ գտնվել հայ ֆուտբոլիստի համար, ով այժմ այնքան էլ լավ օրեր չի ապրում Գերմանիայում:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Հենոն 31 խաղերում խփեց 9 գոլ եւ կատարեց 10 գոլային փոխանցում, մինչդեռ ընթացիկ առաջնությունում հայ խաղացողին չի հաջողվել նույնիսկ մեկ գոլ խփել:

Նախորդ հոդվածը‘Բլատերը նախազգուշացրել է Քաթարի Ֆուտբոլի Ասոցիացիային’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ռեալ»՝ մարտի 22-ին’