«Լիվերպուլն» ամռանը կվաճառի Սալահին

436

Անգլիական «Լիվերպուլը» կձգտի ամռանը վաճառել հարձակվող Մոհամեդ Սալահին, որը չի ցանկանում  ակումբի առաջարկած պայմաններով երկարաձգել համագործակցությունը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ, հաղորդում է Goal.com-ը։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, եւ լիվերպուլյան ակումբը չի ցանկանում նրան անվճար կորցնել մեկ տարի հետ։ Այժմ Սալահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 32 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 11 խաղում Սալահը խփել  է 8 գոլ։

Նախորդ հոդվածըԹե ինչու է վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանն այդքան կարեւորում մտավորականության դերը
Հաջորդ հոդվածը«Ազովստալից» տարհանվել է առնվազն 100 խաղաղ բնակիչ