‘«Լիվերպուլ»-ը աստղաբաշխական առաջարկ է պատրաստում’

963

«Լիվերպուլ»-ը ամեն ինչ անում է «Բարսելոնա»-ի վինգեր Ուսման Դեմբելեի տեղափոխության համար, տեղեկացնում  է Don Balon-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ, մերսիսայդցիները մտադիր են նախկինում առաջարկած 90 մլն եվրոյի փոխարեն առաջարկել 150 մլն, որպեսզի ֆրանսիացու տեղափոխության համար մղվող պայքարում դառնան լիարժեք առաջատար ու գործարքն ավարտեն այս ամառ:

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Յուրգեն Կլոպը:

Ավելի վաղ նշվում էր, որ Իսպանիայի գործող չեմպիոնը հույսեր չի կապում 22-ամյա խաղացողի հետ, իսկ մարզչական շտաբի համբերությունը սպառվել է նրա անկանոն ռեժիմի ու մարզումներից պարբերաբար ուշանալու պատճառով:

Լա լիգայի 2018/19 մրցաշրջանում Դեմբելեն 29 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ինչպես է ֆրանսիացի նախարարի դիմակը կրող մարդը միլիոններ գողացել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը պատրաստ է զոհաբերել իր աստղերին հանուն Նեյմարի տրանսֆերի’