‘«Լիվերպուլ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Մինյոլեին’

946

«Լիվերպուլ»-ը նոր պայմանագիր կառաջարկի թիմի դարպասապահ Սիմոն Մինյոլեին: Բելգիացին «Սանդերլենդ»-ից լիվերպուլյան ակումբ է տեղափոխվել 2013 թվականի հունիսին: Նրա տրանսֆերի դիմաց 9 մլն ֆունտ է վճարվել: Մինյոլեի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:

The Guardian-ի տեղեկությունների համաձայն՝ 27-ամյա դարպասապահը պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ, իսկ նրա շաբաթական աշխատավարձը 60 հազար ֆունտ կկազմի:

Ավելի վաղ լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում նոր դարպասապահի տրանսֆեր գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Բենիտես. «Բենզեման օրինակելի մարդ է և խաղացող. մենք սատարում ենք նրան»’
Հաջորդ հոդվածը‘Չավին կստանա MARCA Leyenda մրցանակը’