‘«Լիվերպուլ»-ի պաշտպանը քննադատել է Կլոպին’

4519

«Լիվերպուլ»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:

«Ես նոր էի վերականգնվել վնասվածքից հետո, բայց այդպես էլ ոչ մի հնարավորություն չստացա: Կլոպը միայն Ռոբերտսոնին էր տեղ տալիս մեկնարկային կազմում: Ինձ համար անհասկանալի է նրա որոշումը, քանի որ քրտնաջան աշխատել եմ մարզումների ժամանակ: Վերջերս նույնիսկ չենք կարողանում նայել միմյանց աչքերի մեջ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման:

Նախորդ հոդվածը‘El Mundo Deportivo. Պիկեն մտադիր է ժամանակից շուտ ավարտել կարիերան՝ հանուն «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնի’
Հաջորդ հոդվածը‘Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին փաստաթուղթն ընդունվել է հենց Քոչարյանի օրոք’