‘«Լիվերպուլ»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)’

961

Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը:

Խաղի մեկնարկից ընդամենը 25 վայրկյան անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց լոնդոնցիների դարպասին. գնդակին մոտեցավ Մոհամեդ Սալահը և վստահ հարվածով առաջ մղեց իր թիմին: Խաղավերջում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Դիվոկ Օրիջին:

Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը դառնում է Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող՝ իր պատմության մեջ 6-րդ անգամ:

«Տոտենհեմ» — «Լիվերպուլ»՝ 0:2

Նախորդ հոդվածը‘ՀՀ դատախազության պատասխանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարություններին’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի նախկին մարզիչ.Ես Գրիզմանին թիմ չէի հրավիրի’