‘Լիտվական ընկերությունը ներողություն է խնդրել «Սովետական» ապրանքանիշը գովազդելու համար’

825

Լիտվայի խոշորագույն Maxima առեւտրային ցանցը, որը «Սովետական» մակնիշով երշիկների վաճառքի ակցիա էր հայտարարել, հայցել է իր հաճախորդների ներողամտությունը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Delfi.lt-ին: «Մենք հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը, որոնց, հնարավոր է, վիրավորել ակցիայի տակ հայտնված արտադրանքի անվանումը», — հայտարարել է ցանցի ներկայացուցիչը:

Ավելի վաղ գովազդային ընկերությունները ազդարարել են ակցիայի մասին, որի ընթացքում «Սովետական» երկու երշիկը կարելի էր ձեռք բերել մեկի գնով: Գովազային նյութերը, ըստ աղբյուրի, տարածվել են սոցիալական ցանցերում՝ հարուցելով գնորդների վրդովմունքը:

Բանն այն է, որ հայտարարված ակցիայի օրը (հունվարի 13-ը) համընկնում է Լիտվայի ազատության պաշտպանների օրվա հետ (1991-ին այդ օրը ավելի քան 10 մարդ զոհվեց Վիլնյուսի հեռուստաաշտարակի վրա խորհրդային դեսանտայինների եւ հատուկջոկատայինների կազմակերպած գրոհի ժամանակ):  

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Բեռլինալեի մրցանակային ծրագրում ընդգրկված ֆիլմերը’