‘Լիտվայի ԱԳՆ. Ուկրաինա զինվորների ուղարկումը չի քննարկվում’

915

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարել է, որ Ուկրաինային պետք է աջակցել ոչ միայն ֆինանսապես, այլ նաեւ ռազմական առումով, բայց զինվորներ չուղարկել, այլ աջակցել Կիեւին զենքով՝ պաշտպանության համար:

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային ոչ միայն ֆինանսապես, տնտեսապես, այլեւ ռազմական առումով: Չուղարկել զինվորներ, որովհետեւ դա չի քննարկվում, սակայն, ծայրահեղ դեպքում, աջակցել զինված ուժերին, ես կասեի, զինամթերք՝ պաշտպանության համար»,- ասել է Լինկյավիչյուսը լրագրողներին՝ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմումից առաջ:

Նախորդ հոդվածը‘Էստոնիայի նախագահն ուղիղ եթերում հրաժարվել է հարցազրույցից՝ հաղորդավարի սխալի պատճառով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է՝ մոտ ժամանակներս Իրաքում սկսվի խոշոր ցամաքային հակաահաբեկչական գործողություն ‘