‘Լիտվայի հայերի միությունը մերժել է Արա Աբրահամյանի` Տարոն Մարգարյանին սատարելու «հակաբարոյական» առաջարկը’

3165

Լիտվայի հայերի միությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ մերժում է Ռուսաստանի հայերի միության նախագահի` իր օրինակին հետեւելու եւ Երեւանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանին սատարելու առաջարկը:

Լիտվայի հայերի միության հայտարարության մեջ նշվում է, որ ոչինչ չունենալով Տարոն Մարգարյանի անձի դեմ, եւ հարգելով վերջինիս հոր` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, իրենք, այդուհանդերձ, համարում են, որ «Հայաստանում ցանկացած պաշտոնի թեկնածուին սատարելը հակաբարոյական է»:

«Առաջին հերթին դա դիտվում է որպես պետության ներքին հարցերին միջամտություն, առավելեւս, որ Լիտվայում եւ այլ երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիները, բացառությամբ դիվանագետների, հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի համապետական ընտրություններին»,- ասված է հայտարարության մեջ:

Հեղինակները նշել են նաեւ, որ իրենց կարծիքով Երեւանի, եւ ամբողջ Հայաստանի բնկաչությունը իրենք կորոշեն, թե ում են տալիս իրենց քվեները, իսկ եթե մարդիկ «բողոքում են ինչ-որ բանի դեմ, ուրեմն, նման բան անելու համար հիմքեր ունեն, եւ հարիր չէ դրսի հայկական կառույցներին միջամտել այդ գործընթացներին»: Հայտարարության հեղինակները նշել են նաեւ, որ իրենք այսուհետ էլ շարունակելու են աջակցել հայ ժողովրդին: 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Հիշում ե՞ք, թե ով հաղթեց նախորդ Չեմպիոնների լիգայում’
Հաջորդ հոդվածը‘Տարոն, սիրուն չի 10. Բարեկարգ Կիեւյան փողոց (ֆոտոշարք)’