‘Լիտվայի նախագահ. Ռուսաստանը պատերազմում է Եվրոպայի դեմ ‘

913

Ռուսաստանը պատերազմի մեջ է Եվրոպա ձգտող Ուկրաինայի հետ, հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

«Դա նշանակում է, որ Ռուսաստանը ըստ էության պատերազմի մեջ է Եվրոպայի դեմ», — ասել է Գրիբաուսկայտեն Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

«Այս պահին Ուկրաինան պատերազմում է ողջ Եվրոպայի անունից», — նախագահի խոսքերն է մեջբերում «Ֆրանս-Պրեսը»: Այդ պատճառով, ըստ նրա, պետք է Կիեւին ռազմական աջակցություն ցուցաբերել: Լիտվայի նախագահի խոսքով, այդ հարցը պետք է քննարկվի սեպտեմբերի 18-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:  
Խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, Գրիբաուսկայտեն ասել է, որ դրանք չափազանց ընդհանուր են, բավարար չափով թիրախային չեն: Նա լայնամասշտաբ տնտեսական շրջափակման կոչ է արել:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Հաքերները հրապարակել են հոլիվուդյան դերասանուհիների ինտիմ լուսանկարները’