‘Լիտվայում դատապարտել են խորհրդային «ԿԳԲ»-ի 89-ամյա նախկին աշխատակցին ‘

877

Լիտվայի Կաունաս քաղաքի շրջանային դատարանը Ռուսաստանի 89-ամյա քաղաքացի, Վիլնյուսի բնակիչ, խորհրդային անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Միխայիլ Տաբակաեւին մեղավոր է ճանաչել 1945-ից հետո քաղաքացիական անձանց Սիբիր աքսորելու մեջ:

Դատարանը նրան պարտավորեցրել է ամեն օր, ժամը 23:00-ից մինչեւ 5:00-ը Վիլնյուսում իր տանը մնալ, բացառությամբ հիվանդության հետ կապված դեպքերի: Նա զրկված է բնակության վայրը առանց պատժի իրականացման վերահսկողությունն իրականացնող մարմնի գիտության փոխելու իրավունքից: Տաբակաեւն իր մասնակցությունը ընտանիքների աքսորի մեջ հերքել է, այդ պատճառով դատարանը հենվել է դատախազության ներկայացրած փաստական տվյալների վրա:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինը հանձնարարել է Ղազախստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի շուրջ բանակցություններ սկսել ‘
Հաջորդ հոդվածը‘Գվատեմալայում 7,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ‘