‘Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սեյմի նախագահի հետ’

838

Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանդիպել է լիտվական Սեյմի նախագահ Վիդաս Գեդվիլասին: ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ զրուցակիցները գոհունակություն են արտահայտել երկկողմ հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ եւ ընդգծել են միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ 2013-ի երկրորդ կիսամյակում Եվրամիությունում Լիտվայի նախագահության եւ նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված «ԵՄ-Արեւելյան գործընկերություն» գագաթնաժողովի հարցերը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. «Կարապի լճի» կարապաները մնացել են առանց լճի’
Հաջորդ հոդվածը‘Տեղի կունենա ֆլեշ-մոբ՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի կոռումպացված պաշտոնյաների’