Լիտվայում ՆԱՏՕ-ին կոչ են անում մոռանալ ՌԴ-ի հետ համագործակցության ակտը

268

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն անվավեր ճանաչի 1997 թ․ դաշինքի և Մոսկվայի միջև հարաբերությունների և համագործակցության հիմնարար ակտը և մշտական ռազմակայաններ ստեղծի Ռուսաստանի սահմանների մոտ։

The Times թերթին տված հարցազրույցում նման կոչով է հանդես եկել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Երբ Ռուսաստանն ակտիվորեն մարտավարական միջուկային զենք է տեղակայում Բելառուսում, իսկ մենք բոլոր ապացույցներն ունենք, որ դա արվել է, մենք պետք է վերջապես խոստովանենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը մեռած է։ Այդ քայլի բացակայությունը նախկինի պես ՆԱՏՕ-ի երկրների շատ մայրաքաղաքների խանգարում է սթափ դատել և մեզ պահում է մարտավարական երկիմաստության գորշ գոտում»,- հայտարարել է նախագահը՝ նշելով, որ ակտը ենթադրում է դաշինքի նոր անդամների տարածքում մշտական հիմունքներով միջուկային զենք և էական ռազմական ուժեր չտեղակայել։

Նաուսեդան նշել է, որ Լիտվայում արդեն սովոր են Ռուսաստանի կողմից միջուկային զենքի սպառնալիքներին, քանի որ դրանք «մշտապես լսում են»։ Նա խոստովանել է, որ վախենում է այդ «անցման շրջանի ձգձգումից, քանի որ իրավիճակը շատ վտանգավոր է և շատ անկայուն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ը հանրությանը նախապատրաստում է, որ քաջալերեն ՌԴ-ի դեմ ցանկացած որոշում
Հաջորդ հոդվածըԻտալիայի ԱԳ նախարարը և ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը քննարկել են միջուկային ռիսկերն Ուկրաինայում