‘Լիտվայում վթարի են ենթարկվել ռուսաստանցի ռոք երաժիշտներ’

783

Լիտվայի արևմտյան Տաուրագյան շրջանում վթարի է ենթարկվել ռուսաստանյան համարանիշերով միկրոավտոբուսը, որը տեղափոխում էր ՌԴ քաղաքացիների: Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Delfi.It.-ը: Մեքենայում եղել են ռոք խմբի անդամներ Կալինինգրադից: Ռոք խմբի անունը չի հայտնվում: Վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան, միկրոավտոբուսը բախվել է ծառին: Բախման թափից ուղևորներից երկուսը մեքենայից դուրս են թռել, մյուս երկուսը մնացել են մեքենայի ճզմված սրահում: Ուղևորներից երեքը մահացել են, մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող վարորդը չի տուժել: Նա պատմել է, որ ռոք խմբի կալինինգրադցի երաժիշտները վերադառնում էին Վիլնյուսից, ուր մեկնել էին նոր սարքավորումներ գնելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Երեխայովս եմ երդվում, որ «Ռեալում» այլ խնդիր է եղել’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն՝ Անդրիաս Ղուկասայանի ‘