‘Լիտվան կազմում է այն ռուսաստանցիների ցուցակը, որոնց մուտքը երկիր կարգելվի’

759

Լիտվան ազգային պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, երեկ հաղորդել է Lietuvos zinios թերթը: Լուրը հաստատել է  երկրի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը: Նրա խոսքով, նախ և առաջ՝ Լիտվան կարգելի Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը, ովքեր պաշտպանում են Ուկրաինայի նկատմամբ Կրեմլի քաղաքականությունը: Այդ ցուցակում, նախարարի խոսքով, կան և՛ քաղաքական գործիչներ, և՛ գործարարներ, և՛ ուժային կառույցների ներկայացուցիչներ: Լինկյավիչյուսը, սակայն, չի բացահայտել այդ անձանց անունները:

Այն մասին, որ Լիտվան, ի պատասխան ուկրաինական դեպքերի, ազգային պատժամիջոցներ է նախապատրաստում, անցյալ շաբաթ հայտարարել էր երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Ըստ նախագահի՝ նման հնարավորություն քննարկվել է Բրյուսելում Եվրամիության մյուս երկրների հետ:

Նախօրեին Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկավիչյուսը չէր բացառել Ռուսաստանի էստրադայի մի քանի արտիստների անունների ընդգրկումն անցանկալի անձանց ցանկում, ինչպես դա արել է հարևան Լատվիան: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Էրեբունիում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է Նիկոլաևի «ժողովրդական քաղաքապետը»’