Լիտվան մտադիր է պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին

492

Լիտվայի կառավարությունը մտադիր է պարիսպ կառուցել Բելառուսի հետ իր սահմանին և այնտեղ ուղարկել զորքեր՝ դադարեցնելու համար անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր։

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի խոսքով՝ հուլիսի 1-ից լիտվական սահմանում բռնել են հազարից ավելի անօրինական ներգաղթյալների։

Լիտվայի իշխանությունները պնդում են, որ Բելառուսը դիտավորյալ է միգրանտներին հասցնում սահման և նրանց թույլ է տալիս անցնել Եվրամիության տարածք։

Չորեքշաբթի Շիմոնիտեն հայտարարել է, որ սահմանին «լրացուցիչ ֆիզիկական արգելապատնեշ» կհայտնվի։ Ըստ նրա՝ այն պետք է դառնա «որոշակի նշան, զսպման որոշակի գործողություն՝ անօրինական միգրանտների հոսքը կազմակերպողների համար»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւիմբլդոն. Ռոջեր Ֆեդերերը պարտվեց Հուբերտ Հուրկաչին
Հաջորդ հոդվածըՀԱՀ նախկին նախագահ Զուման «ընտրեց» կալանավայրը