‘Լիտվացի դիվանագետ. «Արևելյան գործընկերությունը» ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանի շահերին’

728

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանի շահերին: Մասնակից-երկրներն իրենք են ինքնուրույն ընտրում զարգացման իրենց ուղին, ծրագիրը նրանց ոչինչ չի ստիպում, այն պարզապես բոլորին դարձնում է մի փոքր ավելի լավը: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել «Արևելյան գործընկերություն» ծրագրի գծով Լիտվայի Հատուկ բանագնաց, Դեսպան Վայդոտաս Վերբան:

«Ծրագիրը հսկայական հնարավորություններ է բացում ազատ առևտրի համար, հսկայական բաց շուկա` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ — Առևտրի ազատ գոտի-բոլորովին իրական է, և դա բոլորից էլ ձեռնտու է: Դրա համար էլ ԵՄ մոդիֆիկացնում է իր հարաբերությունները ոչ միայն ծրագրի անդամ երկրների, այլ նաև Ռուսաստանի հետ: Սակայն, հասարակական և իշխանական տարբեր կառուցվածք ունեցող երկրներն ունենում են տարբեր նպատակներ, և այդ երկրներում հասարակության բարեկեցությունը, հավանաբար, չի հանդիսանում գլխավոր նպատակ: Եվ եթե հարցին նայենք այդ տեսանկյունից, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում, և մենք ստանում ենք այնպիսի իրականություն, ինչ որ այժմ ունենք»,-նշել է նա:

Վերբան նշել է, որ ԵՄ երբեք Հայաստանի չի առաջարկել բացառապես կատարել ընտրություն` «կամ-կամ»: Նրա խոսքերով, նման իմպերատիվ պատգամ, թե «կատարեք ընտրություն», երբեք չի եղել: Իսկ ավելի ուշ ԵՄ ներկայացուցիչները տասնյակ և հարյուր անգամ ասել էին, որ Ազատ առևտրի պայմանագիրն իր մեջ չի կրում ընտրության ծանրաբեռնվածություն, չի մղում դրան: Երկիրն ինքն է ընտրում, բայց պարտավոր է հաշվի առնել որոշակի պահեր:

«Մասնավորապես, միջազգային առևտրում Մաքսային միության շրջանակներում սուվերենության մի մասից զրկվելու դեպքում Ազատ առևտրի պայմանագիրը դառնում է տեխնիկապես անիրականալի, քանի որ երրորդ երկրների հետ առևտրի ռեժիմների շուրջ պայմանավորվում է արդեն ոչ թե Հայաստանը, ոչ թե ՄՄ որևէ այլ երկիր, այլ ինքը` Մաքսային միությունը: Հենց այդ անհամատեղելիությունն է, որ նկատի էր առնվում: Բայց, անկեղծորեն ասած, ՄՄ-ին Հայաստանի միանալը մի փոքր շփոթեցրեց բոլորին, քանի որ երեք և կես տարի ընթանում էին բանակցություններ, այդ ուղղությամբ ընթանում էր շատ լարված և արդյունավետ աշխատանք, իսկ այնուհետ, հանկարծ, կատարվեց մեկ այլ ընտրություն: Իսկ այդ կտրուկ շրջադարձի պատճառը շատերը չեն հասկանում»,-եզրափակել է դիվանագետը:

Նախորդ հոդվածը‘Արագածոտնի մարզպետը խոստացել է «մի կերպ» վերանորոգել գրեթե անանցանելի ճանապարհները’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Յանուկովիչը դադարել է օրինակարգ նախագահ լինել, երբ լքել է Ուկրաինան’