Լիտվա․ Կրկնակի քաղաքացիության հարցով հանրաքվե կանցկացվի

247

Կրկնակի քաղաքացիության հարցով հանրաքվեն Լիտվայում կանցկացվի 2024 թ․ մայիսին կայանալիք նախագահական ընտրոթյունների հետ միաժամանակ։

Սեյմի (խորհրդարանի) այդ որոշման մասին երեքշաբթի տեղեկացրել է օրենսդրական ժողովի մամուլի ծառայությունը։

Լիտվայի օրենքներով՝ կրկնակի քաղաքացիությունն արգելված է։ Եթե բալթյան հանրապետության քաղաքացին ընդունում է ուրիշ պետության քաղաքացիություն, նա կորցնում է Լիտվայի քաղաքացիությունը։ Հարցը հրատապություն է ձեռք բերել, քանի որ լիտվացիներն աշխատանքի փնտրտուքով զանգվածաբար տեղափոխվում են Արևմտյան Եվրոպայի երկրներ։

«Հերթական լիագումար նիստում քաղաքացիության վերաբերյալ հանրաքվեն 2024 թ․ մայիսի 12-ին, նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, անցկացնելու առաջարկին կողմ է քվեարկել 111 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել, հինգ հոգի ձեռնպահ է քվեարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԳ նախարար․ Ֆրանսիան ցանկություն չունի բանակցելու Ասադի հետ, «քանի դեռ նա չի փոխվել»
Հաջորդ հոդվածըԵՄ-ն մտադիր է հարաբերություններն ամրապնդել Լատինական Ամերիկայի հետ