‘Լիցքավորման ընթացքում «ՎԱԶ-2101»-ի գազի բալոնը պայթել է, կան վիրավորներ (ֆոտո)’

1290

 Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ  Երևանյան խճուղու թիվ 3 հասցեում գտնող «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 ML 887 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում կայանված «Մազդա» մակնիշի 34 SV 887 պետհամարանիշով ավտոմեքենան:

Պայթունի հետևանքով 1954 թ. ծնված Ս. Մ.-ը և գազալցակայանի աշխատակից 1959 թ. ծնված Բ. Ա.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ,  հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նախորդ հոդվածը‘Հաքերները հրապարակել են հոլիվուդյան դերասանուհիների ինտիմ լուսանկարները’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում բժիշկը 9 տարվա մեջ 15 օր է աշխատել’