Օսթին․ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չի քննարկվում

392

Ներկայումս Ուկրաինայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին` չի քննարկվում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է այդ հարցը, Օսթինն ընդգծել է, որ չէր ցանկանա «շահարկել այդ թեման»։

 «Դա սուվերեն որոշում է,- նշել է Պենտագոնի ղեկավարը։- Հիմա այդ հարցը չի քննարկվում»։

Ավելի վաղ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու և Ղրիմի կարգավիճակի հարցը՝ այն բանից հետո, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն, և ռուսաստանյան զորքերը դուրս բերվեն ուկրաինական տարածքից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕսթինը չի հավատում միջուկային հակամարտության հնարավորությանը
Հաջորդ հոդվածըՑույց` իրավապաշտպան Կավալայի ցմահ ազատազրկման դեմ