‘ԼՂՀ ԱԳ նախարար. Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է’

1294

«Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է: Այն իրականացնելու է ուղևորափոխադրումներ, դրանով իսկ ապահովելով ԼՂ ժողովրդի, նրա բնակչության և մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ տեղաշարժվելու ազատության իրավունքը: Այդ քայլեը, ԼՂ կառավարության այդ որոշումը բացառապես մարդասիրական է և նպատակ ունի ապահովել սեփական ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ու իրավունքները: Մենք բազմիցս ենք այդ մասին հայտարարել: Այդ մասին ես առիթ եմ ունեցել ասելու նաև ՄԱԿ-ում տարածված նամակում, որտեղ մանրամասն շարադրված է, թե որն են օդանավակայանի բացման պատճառներն ու նպատակները», — «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի արած հայտարարությունն է փոխանցում PanArmenian.net-ը:

«Մնացած ամեն ինչ, այդ թվում նաև սանձազերծ քարոզարշավը, այն ուղղակի ֆանտաստիկ մտայնությունները, որոնք տարածում է ադրբեջանական կողմը, այդ ամենը կարելի է բնութագրել մեկ բառով՝ սուտ: Չվերթերի սկսման կոնկրետ ամսաթիվ ես չեմ նշի: Առաջին հերթին, տարիներով չէ, որ բացումը տեղափոխվում է: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը, վերաբացման, ոչ թե բացման, եզրափակիչ փուլ մտավ անցյալ տարվա փետրվարին: Մեր նպատակն է հասնել, որքանով դա հնարավոր է, որ բոլոր տեխնածին վտանգները բացառվեն: Մեր օդանավակայանը պետք է առավելագույն անվտանգություն ապահովի ուղևորների համար, հաշվի առնի այն բարդ լեռնային աէրոնավիգացիոն իրավիճակը, որն ունենք օդանավակայանում: Հենց որ բոլոր պայմանները ապահովվեն, բնականաբար, օդանավակայանի բնականոն գործունեությունը կվերականգնվի»,-ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Բա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու կա՞մքը, հարգարժան պարոն ՀՀ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան’
Հաջորդ հոդվածը‘Կոսմետիկ և խնամքի միջոցները թանկացել են 15-ից 20 տոկոսով’