‘ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի նոր վարչապետի թեկնածության հարցը’

1069

Վաղը` սեպտեմբերի 14-ին կկայանա ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է ԼՂՀ նոր վարչապետի թեկնածության հաստատման հարցը: Այդ մասին iLur.am-ին հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից: Արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշումը կայացվել է այսօր`ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտից հետո ԼՂՀ Կառավարությունը հրաժարական էր ներկայացրել: Այժմ Սահակյանը ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորմանը: Նա արդեն ներկայացրել է ԼՂՀ նոր վարչապետի թեկնածությունը ԱԺ-ին: Նոր թեկնածուն նորից Արա Հարությունյանն է, ով ԼՂՀ վարչապետ է դարձել Բակո Սահակյանի առաջին պաշտոնամուտից անմիջապես հետո:

Նախորդ հոդվածը‘Led Zeppelin-ի նոր սկավառակը շուտով վաճառքի դուրս կգա’
Հաջորդ հոդվածը‘People-ը Գվիննեթ Պելթրոուին ճանաչել է աշխարհի ամենաճաշակով տիկին’