‘ԼՂՀ ԱԺ-ն հաստատեց Արա Հարությունյանի թեկնածությունը ‘

1195

ԼՂՀ Ազգային ժողովն այսօր` սեպտեմբերի 14-ի արտահերթ նիստում, հաստատել է Արա Հարությունյանի թեկնածությունը ԼՂՀ նոր վարչապետի պաշտոնում: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ-ից: Արտահերթ նիստին ներկա 30 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Հարությունյանի թեկնածությանը: Ի դեպ, ԼՂՀ Խորհրդարանն ունի 33 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Արա Հարությունյանը ԼՂՀ գործող վարչապետն էր, ով Սահմանադրության պահանջով, ԼՂՀ ողջ կառավարության հետ մեկտեղ, հրաժարական էր ներկայացրել Բակո Սահակյանի երկրորդ պաշտոնամուտից հետո: 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն կառաջադրի՞ Սամվել Բալասանյանի որդու թեկնածությունը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան փակում է իր դեսպանատները մուսուկմանական երկրներում’