‘ԼՂՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանն ընտրվել է ԱրՊՀ ռեկտոր’

1739

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մառլեստի Մինասյանն ընտրվել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր: Փոխանցում է karabakh-open.info-ն: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր ԱրՊՀ-ի խորհրդի ղեկավար վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի նիստում: Նիստին խորհրդի 28 անդամներից մասնակցել է 27-ը: Որպես թեկնածու հայտագրված էին Մանուշ Մառլեստի Մինասյանը, ով ղեկավարում էր ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը և Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը, ով բանասիրական ֆակուլտետի դեկանն է: Նիստի ընթացքում Հովիկ Մուսայելյանն ինքանաբացարկ է հայտարարել: Իսկ Մանուշ Մինասյանը ներկայացրել է համալսարանի զարգացման իր ծրագրերը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Գաղտնի քվեարկության արդյունքներն այսպիսին են` 23 կողմ, 3 դեմ, 1 անվավեր:

 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Մտահոգիչ է, որ ԿՄԽԿ-ն չի այցելել հայ ռազմագերուն’
Հաջորդ հոդվածը‘ ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում և խրախուսում է օտարերկրյա պաշտոնյաների, և թե՛ զբոսաշրջիկների այցերը ԼՂՀ’